Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական հաստատություններից Կոնվերս Բանկ տեղափոխելով ֆինանսական պարտավորությունները՝ տնտեսվարողները կկարողանան օգտվել ֆինանսավորման սահմանաչափի ավելացման հնարավորությունից:
Ֆինանսավորման առավելագույն ժամկետը 10 տարի է, տոկոսադրույքը մրցունակ է և հաստատուն՝ ֆինանսավորման առաջին 5 տարիների համար: Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ։
«Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը, նրանց համար գործունեության, ընդլայնման ու զարգացման հարմարավետ միջավայրի ստեղծումը, համապարփակ աջակցությունը միշտ եղել է Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում: Այս արշավի շրջանակում մենք ոչ միայն առաջարկում ենք ֆինանսավորման մրցունակ պայմաններ, այլև հավելյալ բանկային ծառայություններ՝ արտոնյալ պայմաններով: Անվճար կբացվեն և կսպասարկվեն ընթացիկ հաշիվներ, Ինտերնետ բանկ համակարգը, անվճար կտրամադրվի մեկ Visa Business քարտ, հաշվի դրական մնացորդի նկատմամբ եկամուտ կհաշվեգրվի: Շահառուները հասանելիություն կստանան Converse Markets հարթակին, այդ թվում՝ հնարավորություն կունենան արտոնյալ պայմաններով արտարժույթի փոխարկում կատարել, ինչպես նաև կունենան վարկային արձակուրդ ստանալու հնարավորություն»,- ասել են Բանկում:
Արշավը գործում է մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Մանրամասն՝ այստեղ
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |